«Ուսումնական աշուն» 2020

Նախագծի մասնակիցներ՝  4-6-րդ դասարանների սովորողներ

  1. Աշնանային ընթերցանություն 

«Տիգրան հայրապետյան» գրադարանից ընտրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

    Արձակուրդներից առաջ կրթահամալիրի գրադարանից վերձրեցի << Կարմիր գրքի էջերից>> փոքրիկ գիրքը, որի հեղինակներն են Կ. Թամանյան, Գ.Ֆալվուշ, Մ.Քալաշյան, Ա.Աղայան, Ս.Նանագուլյան, Ժ.Վարդանյան:

    Գիրքը Հայաստանում գտնվող անյ բույսերի և կենդանիների մասին է, որոնք հայտնվել են Հայաստանի կարմիր գրքում:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

    Ինձ դուր է եկել Կնճիթաթերեիկ սապատավոր ծաղկի մասին տեղեկությունը:

    Կնճիթաթերեիկ սապատավոր ծաղիկը ծայրահեղ վիճակում գտնվող տեսակ է հայտնի է միայն Արարատի մարզից(Երախտի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Իրանում, Միջին Ասիայում և այլ տեղերում: Աճում է ստորին լեռնային գոտում, 850-1000մ բարձրությունների վրա. չոր. կավա-խճաքարոտ, կիսանապատներում և այլ տեղերում: Գեղազարդային բույս է:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    ————–
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    Իմ կարծիքով սա շատ հետաքրքիր գիրք է, որովհետև այս գրքի մեջ պատմվում է Հայաստանի այն բույսերի և կենդանիների մասին, որոնք գտնվում են ոչնչացման եզրին: Ես իմ ազատ ժամանակը անցկացնում եմ այս գիրքը կարդալով, կտորներից փոքրիկ շորեր ձևելով և կարելով:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
    Ես սովորողներին կասեմ, որ շատ կհետաքրքրի նրանց, որովհետև այս գրքի մեջ կան շատ հետաքրքիր տեղեկություններ <<ՀՀ կարմի գրքի>> մասին և սովորողները ինձ նման կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել այդ գիրքը կարդալով:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր:

Մենք << Թագավարակի >> պատճառով մենք աշնանային արձակուրդի ժամանակ ոչ մի ճամփորդություն չենք ունեցել:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Ուսումնական աշուն։ Խնդիրներ

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։

    120:24=5
    180:5=36
    Պատ 36 տետր
  2. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։

    --------
  3.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։

    144:8=18
    18×39=702
    Պատ` 702 դրամ
  4. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։

    ————-
  5. 6 ձկնորս 6 ձուկը 6 օրում կերան։ Քանի՞ օրում 10 ձկնորսը 10ձուկը կուտեն։ /Բոլորն ուտում են հավասարաչափ/

    Պատ` 10օրում
  6. Ժամը 4։ 30 -ին ուղղաթիռը Ա կետից Բ կետ թռավ ՝ անցնելով 1 ժամում 240կմ։ Բ քաղաքում 30 րոպե կանգ առնելով՝ նա ժամը 11։45-ին ետ թռչեց դեպի Ա քաղաք 180կմ/ժ արագությամբ։ Որոշի՛ր ժամը քանիսին  հասավ Ա կետ և Ա-ից Բ կետ քանի կմ ճանապարհ է։

    ————————-
  7. 13 վարպետը տունը կառուցեցին 130 օրում։ Նույն աշխատանքը 26 վարպետը քանի՞ օրում կավարտեն։

    130:13=10
    26×10=260
    Պատ` 260օրում
  8.  Ամանորի 26 նվերի համար  վճարեցին 9620 դրամ։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։

    9620:26=370
    14430:370=39
    Պատ` 39նվեր
  9. 35 գիրքը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք կկշռի 31 կգ 680գ։

    ——————
  10.  Օպերատորը 4 օրում ավարտեց գիրքը , որն ուներ 300 էջ։ Նույն արագությամբ աշխատելու դեպքում քանի օրում կմուտքագրի 75 էջը։

    300:4=75
    Պատ` 1օրում
  11. 3 հավը 3 օրում 3ձու է ածում։ Քանի՞ ձու կածեն
    ա․ 6 հավը 6 օրում

    138ձու

    բ․ 4 հավը 9 օրում։

    180ձու

  12. 9 ձիերին 5օր կերակրելու համար 900կգ խոտ է հարկավոր։ 4 ձի 1 շաբաթ պահելու համար  գյուղացուն որքա՞ն խոտ է անհրաժեշտ։

    —————————
  13. Երկու գյուղերից, որոնց միջև հեռավորությունը 18կմ է, միարժամանակ 2 մարդ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին։ Եթե նրանցից մեկը 1 ժամում 4կմ էր անցնում, ապա քանի՞ կմ ճանապարհ կանցնի 1 ժամում մյուսը։

    18-4=14
  14. Մի մարդ մեկ պարկ թեյ էր ուզում գնել։ Դրա համար նրանցից 234 դոլար էին ուզում, բայց գնորդն ուներ 195 դոլար, և նրան 85 կգ թեյ տվեցին։ Պարկում քանի՞ կգ թեյ կար։

    234-195=39
    85-39=46կգ. թեյ
  15.  Հետիոտն օրական 8 ժամ քայլելով, 15 օրում 480կմ ճանապարհ կարող է անցնել։ Օրական քանի՞  ժամ պետք է քայլի հետիոտը, որ 2 շաբաթում անցնի 560կմ ճանապարհ:

    ————————-
  16. Ամրոցը, որի կայազորը 12500 մարդ էր, 180 օրվա պաշար ուներ․ յուրաքանչյուր մարդուն օրական 3կգ սննդամթերք էր բաժին հասնում։ 60 օր հետո ևս 2500 մարդ եկավ ամրոց, և յուրաքանչյուրին օրական սկսեցին տալ 2կգ սնունդ։ Ընդամենը քանի՞ օր կբավականացնի սննդամթերքի պաշարը։


    ————-
  17. Վաճառականը գյուղից 1կգ 40 դրամով կարտոֆիլ գնեց ու քաղաք տեղափոխեց՝ յուրաքանչյուր 10կգ-ը տեղափոխելու համար ծախսեց 100 դրամ։ Քաղաքում նա կարտոֆիլը վաճառեց 1կգ-ը՝ 90 դրամով։ 60 կգ-ի վաճառքից ինչքա՞ն շահույթ կստանա վաճառականը։

    90+60=150դրամ
  18. Մոտոցիկլավարը և հեծանվորդը միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան համապատասխանաբար Ա և Գ քաղաքներից։ Ա-ից Գ քաղաք հեռավորությունը 15կմ էր։ 1ժամ հետո նանք հանդիպեցին Բ քաղաքում ։ Հաշվիր մոտոցիկլավարի արագությունը, եթե հեծանվորդի արագությունը 15 կմ/ժ է։

    0կմ/ժ
  19. Բեռնատար և մարդատար մեքենաները  միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան համապատասխանաբար Ա և Բ քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 312 կմ է։ 4 ժամ հետո նրանք հանդիպեցին Գ քաղաքում։ Հաշվի՛ր  մարդատար մեքենայի արագությունը, եթե բեռնատարի արագությունը՝ 26կմ/ժ է։

    312-26=286
    286կմ/3ժ
  20. Մի պատմվածքը 114-րդ էջում  սկսվում և ավարտվում է 132 էջում , մյուսը սկսվում է 247-րդ էջից և ավարտվում է 258 էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։

    132-114=18
    258-247 = 11
    18<11
  21. Ձուն եփում է 7 րոպեյում։ Ավազե երկու ժամացույց ունենք՝ 3 րոպեանոց և 5 րոպեանոց։ Ավազե ժամացույցերի օգնությամբ ինչպե՞ս հաշվել 7 րոպեն։

    Պետք է երկու ավազե ժամացույցները միաժամանակ դնենք և 3 րոպեանոց ժամացույցի վերջին մեկ րոպեն չհաշվենք:
  22. Նավակը մի նավակայանից մինչև մյուսը հոսանքի ուղղությամբ անցնում է 4 ժամում և վերադառնում է 5 ժամում։ Կանգանծ ջրում որքա՞ն է նավակի /սեփական/ արագությունը, եթե հոսանքի ուղղությամբ 70կմ ճանապարհն այն անցում է   3,5ժամում։

    ————————–
  23. Հողամասի քարորդ մասը՝ 4 հա-ն վաճառված է։ Մնացած տարածքն ինչպե՞ս բաժանել 4 եղբայրների միջև։ Արդյո՞ք դա հնարավոր է։

—————-