Իմ սիրելի կենդանին շունն է

Ես գիտեմ որ շան նախահայրը գայլն է: Աշխարհում կա շների 400 ցեղատեսակ: Շները ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառույուն: Կարողանում են լավ լողալ և վազել: Ունենում են  1- 2  ձագ և ապրում են  10-12 տարի:

Աշունն ու տերևը

—Բարև աշուն,- ասաց տերևը։

—Բարև  տերև,- ասաց  աշունը։

—Աշու՛ն, շնորհակալ  եմ  որ դու եկար և մեզ  գեղեցիկ շորիկներ   բերեցիր։

— Ես էլ եմ շատ ուրախ,  որ դուք գեղեցիկ շորիկներ եք հագել։

— Գիտե՞ս աշուն, ես շատ տխուր էի, երբ կանաչ էի։

— Գիտե՛մ,- ասաց աշունը,- ուղղակի ամառը  չէր թողնում, որ ես գայի ու ձեզ գունավորեի, բայց ես արդեն եկել եմ  ու ձեզ հետ կպարեմ։

 

 

 

Իմ մասին

IMG_20170707_152908

Ես  Խաչատրյան  Նարեն  եմ,  յոթ  տարեկան:  Ծնվել եմ  ձմռանը՝  փետրվարի  տասնչորսին: Իմ  ուսուցիչները՝  ընկեր  Փառանձեմն  ու  ընկեր  Արմինեն:  Ես սովորում  եմ  <<Մխիթար  Սեբաստացի>> կրթահամալիրում:  Արդեն  երրորդ  դասարան եմ:  Ազատ ժամանակ սիրում եմ նկարել,  դրա համար էլ ընտրության ժամին՝  կավի ու նկարչության եմ գնում, հաճախում եմ գեղասահքի և շախմատի :

 

Գունավոր տերևների զրույցը

__Բարև կարմիր  տերև:

__Բարև  դեղին տերև:  Անտառի  այս  ծառի  վրա   ի՞նչ  ես  անում  դեղին  տերև:

__Քամու հետ եմ պարում,   կարմիր  տերև: Իսկ  դու՞    ինչ     ես  անում :

__Ես  եկա,  որ  քո   ծնունդը  շնորհավորեմ:

__Այսօր իմ ծնու՞նդն   է:

__Այո՛,  քո  ծնունդն է:

__Իսկ դու ինչ  գեղեցիկ ես  հագնվել  դեղին  տերև:

__Դու էլ  ես  շատ  գեղեցիկ ՝   կարմրի տերև:

Հետո դեղին տերևը քամուց խնդրեց, որպեսզի նա կարմիր տերևի համար ծիտիկ  նվեր բերի: Քամին բերում է ծիտիկը  և  տերևների  հետ  պարում: