«Ուսումնական աշուն» 2020

Նախագծի մասնակիցներ՝  4-6-րդ դասարանների սովորողներ

  1. Աշնանային ընթերցանություն 

«Տիգրան հայրապետյան» գրադարանից ընտրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

    Արձակուրդներից առաջ կրթահամալիրի գրադարանից վերձրեցի << Կարմիր գրքի էջերից>> փոքրիկ գիրքը, որի հեղինակներն են Կ. Թամանյան, Գ.Ֆալվուշ, Մ.Քալաշյան, Ա.Աղայան, Ս.Նանագուլյան, Ժ.Վարդանյան:

    Գիրքը Հայաստանում գտնվող անյ բույսերի և կենդանիների մասին է, որոնք հայտնվել են Հայաստանի կարմիր գրքում:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

    Ինձ դուր է եկել Կնճիթաթերեիկ սապատավոր ծաղկի մասին տեղեկությունը:

    Կնճիթաթերեիկ սապատավոր ծաղիկը ծայրահեղ վիճակում գտնվող տեսակ է հայտնի է միայն Արարատի մարզից(Երախտի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Իրանում, Միջին Ասիայում և այլ տեղերում: Աճում է ստորին լեռնային գոտում, 850-1000մ բարձրությունների վրա. չոր. կավա-խճաքարոտ, կիսանապատներում և այլ տեղերում: Գեղազարդային բույս է:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    ————–
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    Իմ կարծիքով սա շատ հետաքրքիր գիրք է, որովհետև այս գրքի մեջ պատմվում է Հայաստանի այն բույսերի և կենդանիների մասին, որոնք գտնվում են ոչնչացման եզրին: Ես իմ ազատ ժամանակը անցկացնում եմ այս գիրքը կարդալով, կտորներից փոքրիկ շորեր ձևելով և կարելով:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
    Ես սովորողներին կասեմ, որ շատ կհետաքրքրի նրանց, որովհետև այս գրքի մեջ կան շատ հետաքրքիր տեղեկություններ <<ՀՀ կարմի գրքի>> մասին և սովորողները ինձ նման կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել այդ գիրքը կարդալով:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր:

Մենք << Թագավարակի >> պատճառով մենք աշնանային արձակուրդի ժամանակ ոչ մի ճամփորդություն չենք ունեցել:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

«Ուսումնական աշուն» 2019

Նախագծի մասնակիցներ՝  4-6-րդ դասարանների սովորողներ

  1. Աշնանային ընթերցանություն 

«Տիգրան հայրապետյան» գրադարանից ընտրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:

    Այս արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Եզոպոսի առակների ժողովածուն։ Ինձ այս առակներից ամենաշատը դուր է եկել << ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՍԱԳԸ >> առակը։ Առակը հուշում է, որ շահամոլ մարդիկ, շատ բան միանգամից ձեռք բերելու հույսով, իրենց ունեցածն էլ հաճախ կորցնում են։
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

    վերնագիրը << ԵԶՈՊՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ >>
    հեղինակի անունը << ԵԶՈՊՈՍ >>
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

    Ինձ դուր եկավ այս հատվածը՝ Մի մարդ Աստծո բանբեր Հերմեսին շատ էր սիրում, դրա համար էլ Հերմեսը նրան նվիրում է ոսկե ձվեր ածող մի սագ։ Բայց մարդուն քիչ է թվում սագի օրական մեկ անգամ ածելը և կարծելով, թե նրա փորը լիքն է ոսկե ձվերով, բբռնում, մորթում է խեղճին։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

    նկարագիր՝ Ատակի հերոսը բարձրահասակ, թուխ մազերով, ամրակազմ մի տղամարդ էր։

    բնութագիր՝ Հերոսն ագահ, անխիղճ, շահամոլ մարդ էր, ով ուզում էր ամեն ինչ միանգամից ունենալ։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

    Այս գիրքը ինձ համար հետաքրքիր և շատ ուսանելի գիրք է նրանով, որ սովորեցնում է ճիշտ ապրել՝ ագահություն չանել, չխափել, շահամոլ չլինել և այլն։
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

    Ես խորհուրդ կտամ բոլորին, որ կարդան այս գիրքը, քանի որ այն սովորեցնում է մտածել և ճիշտ ապրել։

 2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Մայրենիի տնային աշխատանք՝ 31.03.2019թ.

Ես գարնանային արձակուրդների ընթացքում  կարդացի Ղ. Աղայանի « Անահիտ » ստեղծագործությունը։  Գիրքը հայոց երկրի թագավորի որդու՝ Վաչագանի և մի նախրչու աղջկա՝ Անահիտի մասին էր։ Վաչագանը ուզում էր ամուսնանալ Անահիտի հետ, բայց, քանի որ, ոչ մի արհեստի չէր տիրապետում, Անահիտը չամուսնանացավ  նրա հետ այնքան ժամանակ, մինչև որ Վաչագայունը գորգագործություն սովորեց: Այդ արհեստը նրան  օգնեց փրկվել գերությունից։ Այսինքն, որքան էլ թագավորի որդի լինես, պետք է մի արհեստի կամ մասնագիտության տիրապետես։  Այս ստեղծագործությունը այն մասին էր նաև, որ Անահիտի շնորհիվ հեթանոսությունը հայոց աշխարհում վերացավ, և սկսվեց Քրիստոնեությունը։