Տառային արտահայտություններ

Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով:Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +−:×Հիշենք նաև համեմատման նշանները =≠<> և փակագծերը՝ ():Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:ՕրինակՄատիտն արժե 40 դրամ, իսկ գրիչը՝ 100 դրամ:«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից» նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=2⋅40+20Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,dԵթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները, ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով:ՕրինակԴիցուք մեկ մատիտն արժե x դրամ, իսկ գրիչը՝ y դրամ:Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2⋅x+4⋅y դրամ:Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:

Մեր ստացած 2⋅x+4⋅y արտահայտությունը տառային արտահայտություն է:
Առաջադրանքներ
1. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների
հետևյալ հաջորդականությունը.
ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6=(a.4)+6
բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը=(y-11)+z
գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը=(10:a)+(15xb)
դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով=(m+5).n

2. Դիցուք, տրված է a թիվy: Կազմեք տառային արտահայտություն և գրի՛ առեք.
ա) այդ թվի կրկնապատիկը=a.2
բ) այդ թվի կեսը=a:2
գ) այդ թվի երկու երրորդը=a:3.2
դ) այդ թվից հինգով մեծ թիվը=a+5
ե) այդ թվից 10-ով փոքր թիվը=a-10
3. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.
ա) 3 ⋅ a + 386, գ) (17 – a) ⋅ 3, ե) (78 ։ a + 99 ։ a) ⋅ 5,
բ) 27 ։ a + 96 ։ a, դ) (6 ⋅ a + 3) ⋅ a, զ) a ⋅ 2 + a ⋅ 3 + a ⋅ 4։

3. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.
ա) 3 ⋅ 3 + 386=395 գ) (17 – 3) ⋅ 3=42 ե) (78 ։ 3 + 99 ։ 3) ⋅ 5=295
բ) 27 ։ 3 + 96 ։ 3=41 դ) (6 ⋅ 3 + 3) ⋅ 3=63 զ) 3 ⋅ 2 + 3 ⋅ 3 + 3 ⋅ 4=34

4. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
ա) 3 ⋅ 7 + 5 ⋅ 5=46 գ) (7 – 5) ⋅ 4 + a ⋅ b=44 ե) (7 – 7) ⋅ 8 + (5 – 5) ⋅ 4=0
բ) 10 ⋅ (7 + 5) ։ 3=40 դ) 95 ։ 5 + 49 ։ 7=26 զ) (7 – 7) ⋅ (5 – 5)=0
5. Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակում­ներ։

1+a
1-b
1.d
1:c

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Տրված պատկերի S մակերեսը հաշվելու համար կազմեք տառային
արտահայտություն.

math.1


a:a.a
b:a.b
c:a.b+d.c
d:a.b+d.c
e:a.b+d.c
f:a.b+d.c

Leave a comment